Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ջամայկայում մասամբ կօրինականացնեն մարիխուանայի օգտագործումը

Ջամայկայում մասամբ կօրինականացնեն մարիխուանայի օգտագործումը
13.06.2014 | 13:01

Ջամայկայի կառավարությունը հայտարարել է թմրամիջոցներին վերաբերող օրենսդրության մեջ սպասվող արմատական բարեփոխումների մասին: Արդարադատության նախարար Մարկ Հոլդինգն ասել է, թե կառավարությունն աջակցում է առաջարկությունը` երկու ունցիա (57 գրամ) մարիխուանայի (այն Ջամայկայում անվանում են «գանջա») պահման թույլատրման մասին:
Բարեփոխումների հեղինակներն առաջարկում են օրինականացնել մարիխուանայի պահպանումը հոգևոր, գիտական և բժշկական նպատակներով: Մնացած բոլոր դեպքերում այն կգնահատվի որպես մանր օրինախախտում` զանցանք, այլ ոչ թե քրեական հանցագործություն: «Ես կցանկանայի ընդգծել, որ օրենքում առաջարկվող փոփոխությունները չեն նշանակում աջակցություն կամ հավանություն «գանջայի»` պարզապես հաճույքի համար պահմանը կամ տարածմանը: Մեր նպատակն է ավելի խելամիտ մոտեցում ցուցաբերել ոչ մեծ քանակությամբ մարիխուանայի պահման նկատմամբ»,-ասել է Հոլդինգը:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ